Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, «վերլուծել»` փորձելով այն կապել իրականացվող այս կամ այն «հանցանքին». Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 21,2025 09:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում:

Բանը հասել է նրան, որ դատարանում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, «վերլուծել»` փորձելով այն կապել իրականացվող այս կամ այն «հանցանքին»:

Եթե «հանցագործություն» է դիտվում ազգային-ազատագրական պայքարի առաջին շարքում գտնվելը, ինքնապաշտպանական ուժեր ղեկավարելը, Արցախի ու ՀՀ անկախության անկախության և անվտանգության ակունքներում կանգնելը, ապա դա բացառապես Ադրբեջանի խնդիրն է:

Ադրբեջանն Արցախի օկուպացիայով և ՀՀ տարբեր հատվածների մխրճմամբ չի սահմանափակվում, որովհետև նրա խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը, որի դեմ պայքարը փաշինյանական իշխանության հետ ներդաշնակ իրականացվում է, սակայն արմատախիլ անել չի ստացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930