Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Գյուրջյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը, իսկ Տաթեւ Հակոբյանը փոքր արծաթ նվաճեց

Ապրիլ 20,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրն, ընդհանուր առմամբ հաջող դասավորվեց Հայաստանի համար: Երեկոյան մրցահերթում Տաթեւ Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը պայքարեցին 87 կգ քաշայինների մեդալակիրներին որոշելու համար:

Մեր երկու աղջիկներն էլ  արդյունավետ կատարեցին պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները: Տաթեւը հաջորդաբար բարձրացրեց 102, 106 եւ 110 կիլոգրամները եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի: Դրան, անկեղծորեն ասենք, նպաստեց այն, որ երկրորդ տեղի գլխավոր հավակնորդ, մեծբրիտանացի  Դոդո Նգակեն երեք անգամ ձախողեց պատվիրած նախնական 112 կիլոգրամը:

Լիանան սկսելով 100 կգ-ից, այնուհետեւ գլխավերեւում պահեց 104 եւ 106 կգ ծանրաձողը, ինչը չորրորդ արդյունքն էր այս մրցաձեւում:

Հրում վարժությունում պայքարը ցավալի ելք ունեցավ Տաթեւ Հակոբյանի համար: Նա երեք անգամ ծանրաձողը պահեց գլխավերեւում, սակայն մրցավարները երկուսում սխալ նկատեցին ու քաշը չհաշվեցին, ինչի հետեւանքով արձանագրվեց միայն 122 կգ-ն: Երկամարտի 232 կգ-ով Տաթեւը զրկվեց երկամարտում պատվո պատվանդան բարձրանալու հնարավորությունից: Իսկ Լիանան արձանագրելով 140 կգ՝ նվաճեց թե հրում վարժությունում, թե երկամարտում (246 կգ) Եվրոպային փոխչեմպիոնի տիտղոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930