Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ապրիլ 20,2025 20:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոլդովայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նախավերջին օրը Հայաստանը առաջին ոսկե մեդալը նվաճեց:

Տղամարդկանց 109 կգ քաշային կարգում մենք այսօր ունեինք երկու ներկայացուցիչ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը: Մեր երկու ծանրորդներն էլ գերազանց հանդես եկան՝ իսկական «համերգ» կազմակերպելով Քիշնեւի մրցահարթակում: Ոսկու եւ արծաթի պայքարն ընթացավ հենց նրանց միջեւ:

Ի վերջո, Գարիկ Կարապետյանը ֆանտաստիկ պայքարում նվաճեց երեք ոսկե մեդալ. պոկումում՝ 185 կգ, հրումում՝ 226 կգ եւ երկամարտում՝ 411 կգ: Իսկ Սիմոն Մարտիրոսյանն էլ մեդալների իր հարուստ հավաքածուն համալրեց եւս երեք արծաթով. 181+225=406 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930