Լրահոս
Օրվա լրահոսը

Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները

Ապրիլ 20,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:33
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները: Մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ  առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո  ապահովագրություն և մի շարք այլ արտոնություններ:

«Ակբա Լիզինգը՝ լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ից։ Այստեղ մենք ներկայանում ենք որպես «Հիմնական գործընկեր»՝ մեծ ներդրում ունենալով Leasing Expo-ի կայացման գործում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Ակբա  Լիզինգի  հետ   համագործակցում ենք  արդեն  բավական երկար  ժամանակ, ունենք  նշանակալի  ցուցանիշներ  գրանցած,  այս  էքսպոյի  շրջանակում  ներկայացնում ենք հատուկ  առաջարկներ․ ցանկացած  ձեռքբերման  համար  ունենք  հավելյալ  3% զեղչ,  ինչպես  նաև առաջին  տարվա  համար անվճար  Կասկո  և  գույքի   ապահովագրություն»,– նշել է SINO Armenia ընկերությունների խմբի տնօրեն Լուսինե  Մխիթարյանը։

«Մեր գործընկեր Ակբա Լիզինգի հետ միասին ներկայացնում ենք «Հիտաչի» էքսկավատորներ 40 տոննա հաշվով, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել եվրոյի պարագայում՝ 0%, դոլարի դեպքում` 2% և դրամի դեպքում` 4% և ավելի»,– նշել է Ձիլլի գրուպ ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Մհեր Ղալեչյանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930