Ապրիլ 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որով խորացնելու է արցախցիների աղքատությունը եւ մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Դա, փաստորեն, Փաշինյանի կառավարության ընդունած՝ տգիտության ու ժխտողականության հերթական ակտն է, որով վերահաստատվում է առնվազն եւս մեկ տարի «առաջին դասարանում» մնալու՝ գործադիրի անկոտրում կամքը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի հեճուկս արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքի պահանջների, հրապարակայնորեն ու փակ ձեւաչափերով ներկայացված հիմնավոր փաստարկների, եղած ու պլանավորվող կարգավորումներում որոշ սխալների վերաբերյալ իրենց ինքնախոստովանանքների, սխալները շտկելու վերաբերյալ հնչած հավաստիացումների ու պատրաստակամության, ներառականության ու ժողովրդավարության վերաբերյալ ձոնվող սրտառուչ ռոմանսների՝ կառավարությունն այսօր ընդունեց այնպիսի մի որոշում, որով պարզապես խորացնելու է շուրջ 100 հազար արցախցիների աղքատությունը եւ մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Արցախցիների շրջանում եղած շուրջ 70-80% աղքատությունը շուտով ավելի է աճելու, իսկ նրանց մեծամասնությունն էլ իջնելու է ծայրահեղ աղքատության շեմից ներքեւ:
Այս իշխանությունները՝ փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում եւ ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպես «թշնամի»՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազանքները սնելու եւ ձախողումներն արդարացնելու նպատակով։
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում