Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ժողովրդի աչքին թոզ փչել էր, խաբկանք. Պռոշյանի բնակիչ

Ապրիլ 19,2025 23:40

25 համարի ավտոբուսը երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 21-ից, Պռոշյան համայնք չի մտնելու: Այս մասին այսօր Պռոշյանի մշակույթի տան դիմաց բնակիչներին հայտնեց Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը:

«Խաբեցին, հույսով արեցին, թե 25 եւ 59 համար տրանսպորտի հարցը լուծման եզրին է: Բայց այժմ վերջնական որոշում են կայացրել, որ 25 համար ավտոբուսը գալու է Պաշտպանության նախարարության մոտից շրջադարձ կատարի ու Երեւան գնա, 59-էլ թիկունքի մոտից  է շրջադարձ կատարելու, գնա»,- հայտնեց Մուրադյանը:

Նա նաեւ հայտնեց, որ Քասախ համայնքի բնակիչները ապրիլի 22-ի առավոտյան փակելու են Երեւան-Աշտարակ մայրուղին՝ իրենց բողոքի ձայնն արտահայտելու համար:

Հիշեցնենք, որ Պռոշյանի բնակիչները պայքարում են 25 համարի ավտոբուսի երթուղու կրճատման եւ նոր՝ ավելի թանկ երթուղի մտցնելու դեմ։

Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը՝ 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ: Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Ցուցարարները նշում են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը:

Սերգո Մուրադյանը չի բացառում, որ 25 համարի ավտոբուսի՝ ՊՆ –ի մոտ հասնելու որոշումն էլ մի քանի ամիս տեւի, էդ էլ չեղարկեն. «Սա ժողովրդի աչքին թոզ փչել էր: Կարող է տեւել մի ամիս, երկու ամիս, երեք ամիս, կամ այդքան էլ չտեւի: Սա խաբկանք էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930