Լրահոս
Բարեւ, տղա՛ս
Օրվա լրահոսը

Ալիևի՝ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձի հասցեատերերը փաստացիորեն Ադրբեջանում բնակվող ռուսներն են, ուկրաինական փոքրաթիվ համայնքը․ Արտյոմ Տոնոյան

Ապրիլ 19,2025 22:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

Զատիկը և Ալիևի շնորհավորական ուղերձը

Ադրբեջանում կա արդեն ձևավորված մի զուտ արարողակարգային ավանդույթ, երբ Ալիևները շնորհավորում են Ադրբեջանի քրիստոնյաներին՝ Զատկի տոնի առթիվ։

Այս տարին էլ չի եղել բացառություն։

Այդ շնորհավորանքներում կա մի հետաքրքիր դրվագ, որին կարծեմ թե առանձնահատուկ ուշադրություն չի դարձվել, բայց դա արժանի է ուշադրության։

Ալիևի շնորհավորական տեքստերում թեև գործածվում են միայն ընդհանրական «Ադրբեջանի քրիստոնյաներ», «քրիստոնեական համայնք» արտահայտությունները, սակայն հրապարակումը առաջնորդող ներածականում միշտ լինում է մի մասնավորեցում, որն ունենում է հետևյալ տեսքը. «Նախագահ Իլհամ Ալիևը Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի ուղղափառ քրիստոնեական համայնքին»։

Տեքստի այս ներածական մասը նույնությամբ կրկնվում է և՛ Ալիևի պաշտոնական կայքում, և՛ «Xalq Qəzeti» պաշտոնական օրաթերթում։

Ու թեև Ալիևի շնորհավորական տեքստում քանիցս գործածվում են «կրոնական հանդուրժողականություն», «համերաշխանություն» և այսօրինակ բառեր ու արտահայտություններ, այնուամենայնիվ փաստացիորեն շնորհավորանքը չի վերաբերում հայերին (իրենց խոսքերով միայն Բաքվում թվով 30.000 հայ կա), ուդիներին և նաև որոշ այլ քրիստոնեական համայնքներին, որոնք ունեն Ադրբեջանում պաշտոնական գրանցում և գրասենյակային հասցե։

Ալիևի շնորհավորական ուղերձի հասցեատերերը փաստացիորեն մնում են միայն Ադրբեջանում բնակվող ռուսները (մոտ 80.000), թերևս նաև փոքրաթիվ ուկրաինական համայնքը և արևելաեվրոպական երկրների մի քանի հարյուր քաղաքացիները (լեհեր, բուլղարներ և այլք)։

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված քրիստոնեական բոլոր համայքների ամբողջական ցանկը կտեղադրվի առաջիկա գրառումներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930