Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը տվեցին, ձեններդ չի լինում, մենք միություն ենք կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ մեղադրանք եք ասո՞ւմ»․ Վարդան Ղուկասյան

Ապրիլ 19,2025 18:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ցանկություն հայտնեց անդրադառնալ միութենական պետությանը կողմ լինելու մասին իր հնչեցրած կարծիքի շուրջ բարձրացված աղմուկին։

«Էնքան  տգետ, անպատկառ, անդաստիարակ են, գիտեք, չեմ ուզում իրենց բառերով ասել, երբ որ հանդիպենք, կասեմ ես իրենց, մի քանիսը կան։ Պատկերացրեք, անկախության հետ կապված ինձ պես մարդը կարող է քննարկե՞լ, թե անկախության  հետ որևիցե մի խնդիր պիտի լինի։  Ընդհակառակը մենք ասում ենք, որ ուզում ենք անկախությունը պահենք, մենք ասում ենք ռուս-բելառուս միություն։ Եվրամիություն կա, տես հավաքվել են էդ պետությունները, միություն են ստեղծել, մենք  մենակ ենք էս 320 միլիոնանոց թուրքալեզու ազգի մեջ։

Ադրբեջանը գիտեք մենա՞կ է, ամբողջ Միջին Ասիան Ադրբեջանի թիկունքում է, թուրքերն  իր թիկունքում են, Իսրայելը իր թիկունքում է , մուսուլմանական աշխարհն էլ սաղ էդ միությունների մեջ են՝ բացի Հայաստանից։

Էս դուք ինչի՞ եք վատ զգում , սահմանները բացում են թուրքերի հետ, Մասիս սարը հանում են Հայոց զինանշանից, Սահմանադրությունն ուզում են փոխել, ձեններդ չի ելնում , Արցախը տվեցին, ձեններդ չի լինում, էս մենք միություն ենք կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ ելել եք, մեղադրանք եք ասում, թե  ոնց կարող է անկախությունը սակարկել։

Այ դատարկներ, ինչ սակարկելու մասին է խոսքը, մենք անկախությունն արյան գնով ենք ձեռք բերել, դա քննարկման առարկա չէ։ Այո՛, մենք կարող ենք մտնել և՛ բելառուս-ռուս միության մեջ, կարող ենք մտնել և՛ Եվրամիության մեջ, բայց Եվրամիությունը մեզ բանի տեղ էլ չի դնում, ոնց որ Վրաստանին, ոնց որ Ուկրաինային, մենք ուրախ ենք, որ մտնենք միությունների մեջ, որպեսզի պաշտպանվի մեր երկրի սահմանները։

Դուք ինչի՞ չեք ուզում, որ մենք մտնենք էդ միությունների մեջ , չեք ուզում, որովհետև թուրքերի  հետ եք պայմանավորվել, որովհետև ուզում եք Հայաստանը սարքեք թուրքական վիլայեթ,  ոչ թե Ռուսաստան։  Օրինակ՝  եթե ինձ մնա, լուրջ վարչապետ կամ նախագահ ունենանք, իմ գիտեցած մարդը լինի կամ իմ պես մտածելակերպ  ունենա, Պուտինի հետ կնստի, կասի՝ Ղարսի պայմանագիրը լրացել է, ի՞նչ եք մտածում Ղարսի վերաբերյալ, ինչի՞ չեք վերադարձնում Ղարսը, դուք եք տվել, ռուսներն են արել, ինչի՞ Նախիջևանը չեք վերադարձնում, որովհետև պայմանագիրը լրացել է։

Այ նմանատիպ առաջ քաշումներ պիտի լինի Հայոց երկրի կողմից, ոչ թե  վախեցած, ընկնավորված, Հայոց պատմությունը չգիտեն, Հայոց պատմությունը չիմացողն ի՞նչ իրավունք  ունի Հայոց երկիրը ղեկավարել։

Սրանք որ ասում են օկուպացված տարածքներ, մեկի բերանից չլսեցի, թե հայկական տարածքներ են, ինչ օկուպացված տարածքների մասին է խոսքը, հլը հանեք հին քարտեզները, հլը նայեք Ադրբեջան, էդպիսի պետություն կա՞։  Կա Հայոց պետություն, չհասկացանք ամբողջ աշխարհը այլ բան է ասում,  մի քանի թափթփուկ ուրիշ  բան, դուք էլ ձեններդ կտրել եք, դուք Հայոց պատմություն չգիտե՞ք, թե՞ դիտավորյալ եք անում։

Ես կասեմ և՛ պատմություն չգիտեք և՛ դիտավորյալ եք անում , պայմանավորված եք թուրքերի հետ, վերջացավ, էսքան բան»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930