Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ դառնալով աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող

Ապրիլ 19,2025 18:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում։

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։

Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթող էր ճանաչվել նաև Համլետ Մանուկյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930