Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում մի կարևոր հայտարարություն արեց։
«Ինչքան առաջադրել եմ իմ թեկնածությունս, մեզ կապում են կրիմիալ, կրիմինալ, կրիմինալ․․․ Դիտավորյալ դա բարձրաձայնում են, դիտավորյալ դա խոսում են։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պիտի ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։
Հիմա բարձրաձայնում եմ դրանց՝ եթե հանկարծ մեզ հետ կապված մի հատ նորից ոտնձգություն արվեց, ընդ որում քաղաքում չեն, դրսում են, աշխարհի բոլոր նախագահներին, իրավական բոլոր հաստատություններին էդ փաստերը գնալու են, թե սրա հետևը ով կարող է լինի և ով կարող է սա անի։
Եվս մեկ անգամ ասում եմ՝ ինչքան մեզ կապում են կրիմինալ հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցների, ևս մեկ անգամ բարձրաձայնում եմ, բոլորիդ ասում եմ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Մեր ճշտող հարցին, թե ձեր դեմ մահափորձ են պատրաստվում անե՞լ, Վարդան Ղուկասյանը հաստատեց․ «Այո, այո, մեր անձի նկատմամբ։ Ուրեմն նման ոտնձգություն, որ արեցին, 2007 թվականից մինչև էսօր բացահայտված չէ, երկրորդ սերիան եմ կանխատեսում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ