Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի է, որ Մոսկվայում 80-ամյակի միջոցառմանը ՀՀ-ին ներկայացնելու է մի մարդ, որը ո՛չ հաղթանակի հետ կապ ունի, ո՛չ հպարտության»․ Արտակ Զաքարյան

Ապրիլ 19,2025 15:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ուրախ եմ, որ Մոսկվայում 80-ամյակի միջոցառմանը լինելու են շատ երկրների լիդերներ՝ հատկապես ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ։ Ինձ համար տխուր ու ցավալի է, որ ՀՀ-ին ներկայացնելու է մի մարդ, որը ոչ հաղթանակի հետ կապ ունի, ոչ հպարտության, ավելի շատ կապիտուլյացիայի ու պարտվողականության խորհրդանիշ է։ Ինձ համար ցավալի ու տարօրինակ է, որ այնտեղ լինելու է նաև մեկը, որն ավելի շատ նեոֆաշիզմի ներկայացուցիչն է՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի։ Հուսով եմ՝՝ 85-ամյակն այդ իմաստով այլ կլինի»,- «Հայ ժողովրդի ավանդը Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, քարոզչական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նա փաստեց՝ մենք երբեք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ կարևորագույն իրադարձությունը՝ Հայրենական Մեծ պատերազմը․ «Պետք է դրանից դասեր քաղենք, որովհետև հայ ժողովրդի, մեր պապերի մասնակցությունը և ներդրման մասին մենք չէ, որ ասում ենք։ Դրա մասին խոսում է խորհրդային պատմագրությունը, համաշխարհային պատմությունը։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հաղթել է նաև գերմանացի ժողովուրդը, քանի որ նրանք էլ են ազատագրվել ֆաշիզմից։ Այսօր էլ քաղաքական նշանակությունը շատ կարևոր է։ Մայիսի 9-ը եվրոպացիները նշում են նաև Եվրոպայի ազատագրման օր։ Նաև Եվրոպան է կարողացել ազատագրվել ֆաշիզմի ճիրաններից։ Հույս ունենք, որ այն որևէ տեղ այլևս կրկնություն չի ունենալու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930