Լրահոս
Օրվա լրահոսը

Վալոդյա Գրիգորյանը պաշտոնապես ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները

Ապրիլ 19,2025 15:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փարաքար խոշորցված համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի՝ օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավար Վալոդյա Լեւոնի Գրիգորյանը լիազորությունները ստանձնեց 2025 ապրիլի 19-ին համայնքի բնակիչներին տրված երդման արարողությունով:

«Այսօր մենք միասին մի արարողություն պետք է իրականացնենք, որը շատ պարտավորեցնող է:

Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ.

Համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները:

Ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով ծառայել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին:

Երդվում եմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930