Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»․ ՊԵԿ նախագահ

Ապրիլ 19,2025 12:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի շնորհավորական խոսքը Հարկ վճարողի օրվա առթիվ

Սիրելի՛ հարկ վճարողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու հարկերի բարեխիղճ վճարման առաքելությունը։

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը համոզված եմ, յուրաքանչյուրդ զգում եք ձեր հոգու խորքում։

21-րդ դարը լի է տուրբուլենտությամբ ու անորոշություններով, բայց նաև Հայաստանի համար մեծ հնարավորություններով, որտեղ հանրային ծառայության և հանրային ինստիտուտների առաջնորդող դերն ավելի է ընդգծվում։ Այդ դերի լիարժեք իրացման հարցում ձեր կողմից հարկերի բարեխիղճ վճարումն անկյունաքարային նշանակություն ունի, քանի որ միայն այդպես է հնարավոր կառուցել դիմակայուն անվտանգային համակարգեր, դինամիկ զարգացող տնտեսություն, աշխարհի հետ անխափան կապ ապահովող տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ունենալ առողջ ու կիրթ հասարակություն և դրան սպասարկող ենթակառուցվածքներ, շարժվել 21-րդ դարի թվայնացման հեղափոխական տեմպերի առջևից։

Պետական եկամուտների կոմիտեն՝ մենք, խորը գիտակցելով ստեղծված իրավիճակը, ստանձնել ենք հանրային ծառայության մեր մասի առաջնորդության պատասխանատվությունը։ Աշխատանքային օրը սկսելով «Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում» կարգախոսի ներքո՝ մենք հետևողականորեն բարեփոխում ենք վարչարարական գործիքները, պարզեցնում, արագացնում և թվայնացնում ձեզ մատուցվող ծառայությունները, ներդնում վերլուծական նոր գործիքներ, շարունակաբար կրթվում, որպեսզի, հնարավորինս քիչ ժամանակ ծախսելով, կատարեք հարկերի բարեխիղճ վճարման ձեր առաքելությունը։

Մեր գլխավոր նպատակը մարդակենտրոն, խելացի, արդար և հզոր հարկային և մաքսային համակարգերի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող կզգա պետության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։ Հետևողականորեն արմատախիլ ենք անում համակարգի բարի համբավն արատավորող ցանկացած դրսևորում, կոշտ արձագանքում անօրինական և անբարեխիղճ ցանկացած դրսևորման:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ հարկերի վճարման համար և լիահույս եմ, որ բարեխղճության դրսևորումը կվարակի բոլորիդ և 22-րդ դարին ընդառաջ մենք միասին կկերտենք 21-րդ դարին հարիր մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն։ Մենք ձեզնից մեկն ենք, հոգատար ենք ձեր հանդեպ և ակնկալում ենք հոգատարություն մեր և ապագա սերունդների հանդեպ։ Համոզված եղեք, որ ձեր հարկերը կամ ներդրումները «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքերում են։

Կրկին սրտանց շնորհավորում եմ։

ՀՀ ՊԵԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930