Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի չի, թե ինչու վերջին երկու թարմ գործերով դատարանը արդեն երկրորդ անգամ վերադարձնում է Ալեն Սիմոնյանի հայցադիմումները․ Սոս Հակոբյան

Ապրիլ 19,2025 12:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալեն Սիմոնյանը իմ վստահորդներ՝ «Մեդիահաբ» ՍՊԸ և Վահե Մակարյան հրաշալի զույգին դատի տալու արդեն պառլամենտական ավանդույթ դարձած գործում չի սահմանափակվել միայն իր ընտանիքին սպասարկող Toyota Prado ավտոմեքենայի մասին հոդվածի թեմայով։

Առկա է նաև մեկ այլ հայցադիմում, որը մեծապես վերաբերում է Ռուսաստանի հասցեին անորակ և բացասական խոսքեր ասելու առիթով Նիկոլ Փաշինյանի կողմից իր վրա շան լափ թափելու, Արսենյանի նախատինքին արժանանալու մասին «Ժողովուրդ» օրաթերթի կատարած հրապարակման թեման արծարծող լրատվական հոդվածին:

Այսինքն, սա (ԱԺ-ում Վահե Մակարյանի հետ վեճի և հավատարմագրումը դադարեցնելու գործն էլ հաշված) Ալեն Սիմյոնյանի հետ կապված 4-րդ դատական գործն է, որոնցում ես ներկայացնում եմ «Մեդիահաբի» և/կամ լրագրող Վահե Մակարյանի շահերը։

Այնուամենայնիվ, հայտնի չի, թե ինչու (էլ. դատավարության համակարգով գործերում դատական որոշումները datalex.am -ում չեն հրապարակվում) վերջին երկու թարմ գործերով դատարանը արդեն երկրորդ անգամ վերադարձնում է Ալեն Սիմոնյանի հայցադիմումները…

Հետաքրքիր իրավիճակ է, որովհետև երկրորդ անգամ նույն սխալները ուղղելու հնարավորություն դատարանը ըստ դատավարական օրենսդրության չպետք է տա հայցվորին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները վերացնելու հնարավորությունից հայցվորը զրկված էր իր կամքից անկախ պատճառներով…

Տեսնենք, թե ինչ կանի դատարանը և ինչու…

Նկարի մեջ՝ հայտարարությունների և իրական կյանքի հակասություններն են ըստ ԱԲ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930