Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման հանդիսութիւնը՝ Պրիթիշ Գոլումպիայի Խորհրդարանէն ներս

Ապրիլ 19,2025 11:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:12
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլ 17-ին, Պրիթիշ Գոլումպիայի վարչապետ Տէյվիտ Էպիի եւ նախարար Ատրիան Տիքսի հրաւէրով եւ համագործակցութեամբ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի Արեւմտեան Շրջանին, տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման հանդիսութիւնը՝ Պրիթիշ Գոլումպիայի Խորհրդարանէն ներս։

Նախարար Ատրիան Տիքս ողջոյնի խօսք ուղղեց Հայ Դատի Յանձնախումբի, ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան (ԳԵՄ) եւ հայ համայնքի ներկայացուցիչներուն, որմէ ետք խորհրդարանի շէնքին առջեւ կատարուեցաւ Հայաստանի Հանրապետութեան դրօշի բարձրացման արարողութիւնը։ ԳԵՄի անդամները բարձրացուցած էին Արցախի հանրապետութեան դրօշներ եւ Պաքուի բանտերուն մէջ ապօրինի կալանքի տակ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու լուսանկարներ՝ ի նշան բողոքի հայութեան դէմ գործադրուող նոր ցեղասպանութեան, որ կ՚իրագործուի Ատրպէյճանի եւ Թուրքիոյ կողմէ։

Ոգեկոչման արարողութիւնը շարունակուեցաւ խորհրդարանի «Պատուոյ Սրահ»ին մէջ, ուր ելոյթ ունեցաւ Պրիթիշ Գոլոմպիայի վարչապետ Տէյվիտ Էպին, որ կոչ ուղղեց միջազգային ընտանիքին դատապարտելու անցեալի եւ ներկայի բոլոր ցեղասպանութիւնները։ Անոր միացան Կանաչ Կուսակցութեան պատգամաւոր Ճերեմի Վալերիոթէն եւ Պահպանողական ներկայացուցիչ Սթիւ Գունըրը, որոնք իրենց զօրակցութիւնը յայտնեցին հայ ժողովուրդին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հորիզոն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930