Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացուցչության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանը 60 մլն դրամ է ստացել ներդրումային հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար. «Հրապարակ»

Ապրիլ 19,2025 11:10

Իշխանությունների հակաարցախյան արշավի վերջնանպատակն Արցախի էջը փակելն է, իսկ դրան հասնելու համար նախ փորձում են լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը։ Երեկ հերթական բողոքի ակցիան իրականացվեց ներկայացուցչության դիմաց, ցուցարարների մեծ մասը Սամվել Բաբայանի թիմակիցներն էին, որոնք իբր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից  պահանջում են արցախցի պաշտոնյաների թալանը վերադարձնել ժողովրդին:

Ամենաաբսուրդը, սակայն, այն է, որ ցուցարարների շարքում կան մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ «թալանին»․ պատերազմից հետո Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել՝  իբր բիզնես պրոյեկտներ իրականացնելու համար, եւ հայտնի դեպքերից հետո այդ գումարները ջրվել են։ Դիցուք, մեկին երեկ ակցիայի վայրում բացահայտեց հենց Շահրամանյանը. «Յուրա, հանգստացի՛ր, ես քեզ հետ առանձին կխոսեմ։ Յուրա՛, ունենալով 46 մլն պարտք, 1000 դրամ չես վճարել»։ Արցախցին, որին ուղղված էր խոսքը, պատասխանեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի։ Իսկ ներկայացուցչության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանն էլ 60 մլն դրամ է ստացել նույն հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930