Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի ես բոլորի անունից խոսում․ խոսիր Նիկոլ Փաշինյանի անունից․ «ՉԻ»

Ապրիլ 19,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում ասել է. «44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը (արցախցիների- խմբ.) չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն»:

«ՉԻ». Բոլորը… թե ասա՝ ինչի ես բոլորի անունից խոսում: Խոսիր Նիկոլ Փաշինյանի անունից:

Խաչատուր Սուքիասյանը մենակ երեկ է իմացել, որ արցախցիները պատերազմի ժամանակ գլուխ են պահել, ինադու տվյալներ են «սլիվ» արել, սաբոտաժ, բան:

Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է երկու օր առաջ հայտնաբերել, որ երբ գոռում էր «Արցախը Հայաստան է ու վերջ», Արցախն արդեն տված, ծախած, հանձնած է եղել:

Այնպես, ինչպես Ալեն Սիմոնյանն է երեք օր առաջ իմացել, որ երբ Աղդամում նուռ էր կրծում ու սպառնում «փոխզիջում» բառը արտասանողներին, Արցախ բառն արդեն Ղարաբաղ էր դարձել:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ Իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930