Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս

Ապրիլ 18,2025 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
02:42
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Համըդնհանուր պարբերական դիտարկման ընթացակարգին ընդառաջ, տեղի է ունեցել 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը:

Բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցը՝ հանգամանորեն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում իրականացված իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ կարևորելով, ի թիվս այլոց՝ խոցելի խմբերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովումը, կառուպցիայի դեմ պայքարը, խտրականության բացառումը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս:

Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է Հայաստանի նոր նախաձեռնությունը՝ Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմը:

Անդրադառնալով մեխանիզմի առավելություններին՝ ընդգծվել է, որ այն ուղղված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման, սահմանված ժամկետներում մոնիթորինգային մարմիններին ներկայացվող զեկույցների նախապատրաստման ու պետությանը տրված հանձնարարականների հետագա ընթացքի ապահովման արդյունավետության բարձրացմանը: Շեշտվել է, որ այս Մեխանիզմի արդյունավետ կիրառման պարագայում, այն կարող է դառնալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի բաղկացուցիչ մաս՝ փոխկապակցելով մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային նորմերն ազգային առաջնահերթությունների հետ:

***

 

Ծանոթագրություն. Համընդհանուր պարբերական դիտարկումը 2006թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված ընթացակարգ է, որի համաձայն ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններ 4.5 – 5 տարին մեկ անգամ ներկայացնում են մարդու իրավունքների վերաբերյալ ձեռնարկված քայլերը: Հայաստանի Հանրապետության ՀՊԴ երրորդ շրջանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել 2020թ., որի շրջանակներում Հայաստանը ստացել է 252 հանձնարարական, որոնցից 239-ը ընդունվել է:

2025թ. մայիսի 1-ին նշյալ ընթացակարգի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը Ժնևում ներկայացնելու է մարդու իրավունքների ոլորտում 2020թ. ի վեր Հայաստանի ձեռնարկած քայլերը, ձեռքբերված առաջընթացն ու առկա խնդիրները:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930