Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ՝ ծանոթանալու սահմանամերձ բնակավայրերում ստեղծված իրավիճակին և տեղում գնահատելու Ֆրանսիայի մարդասիրական աջակցության գործընթացները։
Դեսպանն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ եղել է ՀՀ տարածքի հենակետային և ռազմավարական նշանակություն ունեցող հատվածում։ Այցի առանցքում եղել են մի քանի ուղղություններ՝ իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում, Ֆրանսիայի աջակցությունը խոցելի բնակչությանը, մշակութային ժառանգության պահպանումը։
Դեսպան Դըկոտինյին այցելել է նաեւ Խաչիկ գյուղ:
Վայոց ձորի Խաչիկ գյուղը, որը մեկուսացված է և գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 18, 2025
➡️ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Ֆրանսիան աջակցում է տեղի դիսպանսերին։
➡️ Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ իր համոզմունքներին։ pic.twitter.com/xPcDec4loo