ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը գրում է.
Զոհված հերոս զինվորի հայր Գարիկ Գալեյանի տնային կալանքի հետ կապված` նկատեցի փաստաբանի հայտարարությունը, որ դատարանի որոշմամբ սահմանված նրա տնային կալանքի ժամկետն ավարտվել է, բայց նա, փաստաբանի պնդմամբ, շարունակում է ապօրինաբար մնալ տնային կալանքի ռեժիմում:
Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է, ու պետք է հրատապ լուծում ստանա: Խոսքը մարդու անձնական ազատության սահմանադրական իրավունքի մասին է:
Կոնկրետ դեպքում հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքն այնպիսի մարդու մասին է, ով 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հայր է: Էլ չհաշված, որ երկուշաբթի օրը Սուրբ Հարության տոնին հաջորդող մեռելոցի օրն է:
Կարդացեք նաև