Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է

Ապրիլ 18,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայտնում եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր, իմ պաշտպանյալ Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։

Առաջին ատյանի դատավճռով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գ.Գալեյանի նկատմամբ կիրառվել է ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։

Հետևաբար այլևս բացակայում է պաշտպանյալիս անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո։

 

Պաշտպան Վահան Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930