Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Դանիելյան. Լրագրողի պաշտպանությունը պետք է լինի պետության, հասարակության և քաղաքական բոլոր դերակատարների առաջնային պատասխանատվություններից

Ապրիլ 18,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է.

«Լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումները, ատելության խոսքն ու անհարգալից վերաբերմունքը խստորեն դատապարտելի են։ Ժամանակակից ժողովրդավարական հասարակության մեջ անընդունելի է իրավիճակ, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները դառնում են թիրախ՝ իրենց մասնագիտական գործունեության, հարցադրումների կամ դիրքորոշումների համար։

Քաղաքական գործիչները, անկախ հանգամանքներից, պարտավոր են հանդես գալ զուսպ, պատասխանատու և բովանդակային դիրքավորումներով՝ խուսափելով անձնական վիրավորանքներից և պահելով քաղաքական բարոյականության նվազագույն չափանիշները։ Մարդասիրական, քաղաքական ու իրավական առումով անթույլատրելի է հատկապես կին լրագրողների նկատմամբ բռնարար, նվաստացնող կամ խտրական վերաբերմունքը՝ ինչը բացարձակապես անընդունելի է և զուրկ՝ թե՛ քաղաքական կուլտուրայից, թե՛ տարրական դաստիարակությունից։

Լրագրողը ինստիտուցիոնալ դերակատար է, որը հանրությանն է փոխանցում կարևոր տեղեկատվություն և հանդիսանում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկը։ Հետևաբար՝ նրա պաշտպանությունը պետք է լինի պետության, հասարակության և քաղաքական բոլոր դերակատարների առաջնային պատասխանատվություններից։

Հայտնում եմ իմ անսակարկելի աջակցությունն այն լրագրողներին, ովքեր որևէ ձևով ենթարկվել են ճնշման կամ վիրավորանքի։ Այս անընդունելի բարքերին մենք միասին պետք է վերջ տանք՝ հաստատելով համերաշխություն բոլոր դաշտերում՝ քաղաքական դիսկուրսից մինչև հասարակական հարաբերություններ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930