Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նիստում այսօր հարցաքննվեց փրկարար Նարեկ Գրիգորյանը:
Հրդեհի շիջման արդյունքների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ կազմե՞լ եք, ինչ-որ փաստաթղի տակ ստորագրե՞լ եք,- վկայից հետաքրքրվեց մեղադրայլներից մեկի պաշտպանը:
-Դե հրամանատարն է եղել ղեկավարը, ինքն է երեւի,- պատասխանեց վկան:
Կարդացեք նաև
-Հարցն ընկալեցի՞ք,- հարցրեց փաստաբանը:
Վկան դրական պատասխան տվեց, բայց էլի պնդեց, որ հրամանատարն է եղել ղեկավարը:
-Արա՛, ղեկավարը թող մի կողմ, փաստաթուղթ չի կազմվե՞լ, հրդեհի ակտ լսե՞լ ես,- զայրացավ փաստաբանը:
Վկան պատասխանեց՝ «կազմվել է»:
– Նշեցիր, որ 5 տարի սովորել ես, չէ՞, հրդեհի ակտում ի՞նչ տեղեկություններ են զետեղվում,- հարցերը շարունակեց փաստաբանը:
-Հրդեհի մակերեսը, վայրը,- պատասխանեց վկան:
-Օջախ լսե՞լ ես, ի՞նչ է իրենից ներկայացնում, պատկերացնո՞ւմ ես: Այդ ակտը, որ կազմել եք, օջախի մասին մատնանշում արե՞լ եք,- հարցրեց փաստաբանը:
-Չէ, ոնց որ,- պատասխանեց վկան:
-Որպես հերթափոխի պետ՝ այդ հրդեհի բռնկման օջախի հետ կապված որոշակի եզրահանգում արե՞լ եք, թե՞ ոչ, որտեղից սկսվեց հրդեհը, ո՞րն էր օջախը, պատկերացնո՞ւմ եք հարցը,- հարցրեց փաստաբանը:
-Չենք կարող պատճառը որոշել, մեր գործունեության մեջ չի մտնում՝ պատճառն ինչից է առաջացել,- պատասխանեց վկան:
Վկան ասաց նաեւ՝ չի կարող ասել հրդեհն ինչից է առաջացել:
Փրկարար վկան պատմեց, որ կացարանում զինվորների դիակներին տեսել է խառը վիճակում՝ նստած էլ են եղել, հատակին ընկած էլ. «Մուտքը, որ մտնում ես՝ ձախի վրա, երկու, թե երեք հոգի իրար մոտ նստած կամ կիսապառկած են եղել, հատակին էլ կային դիեր, մի դեպք հիշում եմ, որ ոտքերն իջել էր գետնին մահճակալից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ