Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք Գյումրվա՝ ձեր 50+1 տոկոսի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստը»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Ապրիլ 18,2025 18:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառը թուրք-բոլշեւիկյան համագործակցությունն էր, որը ձեր համար դաս չի եղել․ խորհրդարանում, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Դիմելով ՔՊ-ականներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Երբ ասում ենք՝ օգտվեք այն դասերից, որ մենք ստացել ենք թուրքերի հետ հարաբերություններ կառուցելուց, աչքներս չռած նաեւ Եվրոպայի վրա հույսեր դնելուց, դուք ոչ միայն չեք օգտվում, կատարում եք եռակի, քառակի ավելի  խորը ու համապարփակ՝ էն անտերի մեջ հայտնվելու գործողություն, որի պատճառով երկիրն ու ժողովուրդը կանգնեցնում եք կործանման փաստի առաջ»։

Նա նաեւ նկատեց, որ ՔՊ-ականները սա անում են առանձին էնտուզիազմով, փորձելով ապացուցել, որ հայ ժողովուրդը պետություն, պետականություն կառուցելու ունակություն չունի, անպայման պետք է ինչ-որ մեկին ծառայի, այդ թվում նաեւ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին։

«Դուք Գյումրվա՝ ձեր 50+1 տոկոսի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստը, քան 44-օրյա պատերազմը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանությանը մեղադրելով Գյումրիում ընտրված ընդդիմադիրների նկատմամբ ատելության խոսք տարածելու, Գյումրիում հաղթածների նկատմամբ թշնամական վերաբերմունք արտահայտելու մեջ։ Թիրախավորելով արցախցիներին, Արցախը, ըստ Արծվիկ Մինասյանի, իշխանության նպատակը հայ ժողովրդի դիմադրողականությունը ոչնչացնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930