Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը՝ մի մասը հռչակելով աղվանական, մյուս մասը՝ ոչնչացնելով. «Գեղարդ» հիմնադրամ

Ապրիլ 18,2025 18:07

«Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) նախաձեռնությամբ, սկսած 1982 թվականից, ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Այս տարի այն անցկացվում է «Աղետների և հակամարտությունների պատճառով սպառնալիքի տակ հայտնված ժառանգություն: Պատրաստվածություն և դասեր ICOMOS-ի 60-ամյա գործողություններից» խորագրի ներքո։ ICOMOS-ը նշում է, որ ապրիլի 18-ն առիթ է՝ իրազեկելու սպառնալիքի տակ գտնվող համաշխարհային ժառանգության պաշտպանության և պահպանության մասին։

Այս տարվա խորագիրն ամբողջովին արտահայտում է Արցախում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ճակատագիրը։ Արցախը գրավելուց և հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը՝ մի մասը հռչակելով աղվանական, մյուս մասը՝ ամբողջովին ոչնչացնելով։ Ադրբեջանի այս քաղաքականությունը ծրագրված և համակարգված բնույթ ունի։

Հարկ ենք համարում նշել, որ ICOMOS-ում հայկական ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությանը քաջատեղյակ են։ Դեռևս տարիներ առաջ իր զեկույցներում կառույցն արձանագրել էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումն Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 2020 թվականի նոյեմնբերին ICOMOS-ը և մի շարք այլ կառույցներ հայտարարություն էին տարածել «Լեռնային Ղարաբաղի շրջանում մշակութային ժառանգության պաշտպանության» կոչով։

Ներկայում ICOMOS‑ի, ինչպես նաև մշակութային ժառանգության հարցերով զբաղվող միջազգային մյուս կառույցների հետևողական մշտադիտարկումն ու ահազանգերի հնչեցումը կարող են նպասել հայկական ժառանգության գոնե որոշ մասը ոչնչացումից փրկելուն։

«Գեղարդ» հիմնադրամը, կարևորելով ICOMOS-ի գործունեությունը, կոչ է անում՝ հետևողական լինել խնդրին, պնդել Արցախ դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, համագործակցել այլ կառույցների հետ՝ Արցախում մշակութային հարուստ ժառանգությունը ոչնչացումից փրկելու։

Հայկական հուշարձանները ոչնչացնելուց բացի՝ Ադրբեջանը, բոլոր հնարավոր և անհնար ձևերով, այդ թվում՝ օգտագործելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում։

Հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմն ու պատմության կեղծումը։

Լուսանկարում՝ Ադրբեջանի կողմից Արցախում ոչնչացված և վտանգված հայկական հուշարձաններ

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930