Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»

Ապրիլ 18,2025 17:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Ֆիլմաշարի առաջին մասում գրված է․ «Հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում․․․»։

Ուզում եմ ցույց տալ, թե որքան ակտիվ են «խաղաղության» պատրաստվում հարևանները՝ պետական մակարդակով ու վտանգավոր քարոզչությամբ ի ցույց դնելով իրենց զավթողական ծրագրերը մեր պետության հանդեպ, որոնք կանխելի են խելացի ու կազմակերպված աշխատանքի դեպքում միայն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930