Շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, Վիենի Հայկական մշակույթի տունը կազմակերպել է երեկո՝ նվիրված Արցախի ժողովրդի ապագային:
Ֆրեդերիկ Տոնոլիի «Հայաստան, լեռների արյունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է քննարկում կինոռեժիսորի, Հովհաննես Գևորգյանի՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչի և Իդա Կերքբեշյանի՝ Արցախին աջակցող ասոցիացիայի ներկայացուցչի հետ:
Նախապես, Վիենի քաղաքապետարանում տեղի է ունեցել ընդունելություն՝ Վիենի քաղաքապետ, Վիեն Կոնդրիո Ագլոմերացիայի նախագահ և Օվերնի-Ռոն-Ալպ շրջանի խորհրդական Թիերի Կովակսի հրավերով:
Թիերի Կովակսը վերահաստատել է Վիեն քաղաքի խորը և անսասան աջակցությունը հայ ժողովրդին, ինչպես նաև խաղաղության և արդարության սկզբունքներին, որոնք կրում է Արցախի գործը:
Կարդացեք նաև
Հովհաննես Գևորգյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին. «Երբ դուք չեք մոռանում Արցախը, դուք ամրապնդում եք Հայաստանը»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչություն