Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Վարդանյանից պահանջում ենք հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ. բաց նամակ

Ապրիլ 18,2025 14:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է 2023 թ. սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը

Բաց նամակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին՝ 2023 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների հարազատներից

Ավելի քան 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, մեր հարազատները, չխնայելով սեփական կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազար բնակչությանը՝ ցեղասպանական ոչնչացումից։

Պաշտպանության բանակի մարտիկների և աշխարհազորայինների անձնազոհության բազմաթիվ դրվագների մասին տարբեր առիթներով խոսվել է, սակայն դրան զուգահեռ մենք ականատես ենք լինում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունների այն մասին, թե իբր արցախցիները չեն կռվել։ Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անբարոյական հայտարարությունն է։

Այն ժամանակ, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման պառակտիչ և թիրախավորված ապատեղեկատվություն են տարածում, Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը, որը այդ օրերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ, որովհետև գտնում ենք, որ առաջին հերթին հենց ինքը պետք է խոսի և փաստերով լռեցի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը։

Բաց նամակին չարձագանքելը կհամարենք խիստ դատապարտելի հանցակցություն այդ պառակտիչ երևույթին և անարգանք իր ղեկավարած բանակի զոհված զինծառայողների և նրանց հարազատների նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել