Լրահոս
Բարեւ, տղա՛ս
Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերում ՆԱՏՕ-ի չափանիշներով փոփոխություններ կլինեն

Ապրիլ 18,2025 12:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի զինված ուժերում պետք է հաստատվեն գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ․ խորհրդարանում այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Պետական ​​պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նա մանրամասնեց՝ զինված ուժերի պայմանագրային սերժանտների աշխատավարձերը հաշվարկելիս կկիրառվեն հատուկ գործակիցներ․ «Զինված ուժերում բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական ​​համակարգի զարգացումը, որը պրոֆեսիոնալ զինված ուժերի ստեղծման առանցքային պայմանն է»։

Փոփոխությունների արդյունքում աշխատավարձի գործակիցներ կսահմանվեն գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար։

Ըստ Արամ Սարգսյանի, արևմտյան երկրների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական ​​համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդի մակարդակի սերժանտական ​​համակարգը ներառում է գլխավոր շտաբի և բանակի ուղղությունների սերժանտների առկայությունը, որոնք վերահսկում են ստորին մակարդակի սերժանտների գործունեությունը և ապահովում սերժանտական ​​համակարգի ուղղահայաց հրամանատարությունը: ՀՀ զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական ​​համակարգի լիարժեք ներդրումը և դրանց գործունեության պատշաճ ապահովումը ենթադրում է նաև բանակի, կորպուսի և ավագ սերժանտների պաշտոնների ստեղծում․ «Դրա հետ կապված անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ պաշտոնների համար սահմանել աշխատավարձի գործակիցներ»։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որոշակի վերապահումներ ունեն այս բարեփոխումների վերաբերյալ։ Ընդդիմադիր խմբակցության անդամները ցանկանում են մանրամասներ իմանալ սերժանտական ​​նոր համակարգի վերաբերյալ։ Գլխավոր շտաբի եւ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչները խոստացել են տրամադրել այս մանրամասները, բայց չեն տրամադրել։ Փոխնախարարն ասաց, որ փաստաթուղթը պատրաստ է՝ կտրամադրվի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930