Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Դանեղյան-Բոսլերն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի հետ ՄԻՊ շարունակական համագործակցությունը կնպաստի առկա մարտահրավերների հաղթահարմանը

Ապրիլ 18,2025 12:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի կարևոր դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։

Զրուցակիցները քննարկել են ԵԽ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագիրը, Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SOPs) մշակման նախաձեռնությունները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում իրականացվող միջոցառումները, նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ։

Իր հերթին Լիլիթ Դանեղյան-Բոսլերն ընդգծել է Պաշտպանի հաստատության կարևոր առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նշելով, որ շարունակական արդյունավետ համագործակցությունը կնպաստի ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը։

Հանդիպման ավարտին երկուստեք բարձր է գնահատվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ գործընկերությունը՝ նախանշելով փոխգործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930