Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրութիւն-ժողովուրդ խզումի մասին վարչապետին տուած բացատրութիւնները համոզիչ չեն. «Ազդակ»

Ապրիլ 18,2025 11:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետի դիրքորոշումը Սահմանադրութեան փոփոխութեան, աւելի ճիշդը Անկախութեան հռչակագիր-Սահմանադրութիւն իրաւական կապի ջնջումին մասին, պաշտօնապէս յայտարարուած է: Յստակ էր, որ Սահմանադրութիւնը փոփոխութեան պիտի ենթարկուի: Այստեղ հիմնաւորումը այն է, որ իշխանութիւնները կը ձեռնարկեն Սահմանադրութեան փոփոխութեան ոչ թէ Ազրպէյճանի պահանջին ընդառաջելով, այլ անոնք վաղուց իրենց ղեկավարին ճամբով յայտնած էին նոր Սահմանադրութիւն ունենալու իրենց համոզումին մասին:

Սահմանադրութիւն-ժողովուրդ խզումի մասին վարչապետին տուած բացատրութիւնները համոզիչ չեն: Չէ եղած ժողովրդային բողոքի որեւէ դրսեւորում սահմանադրական կարգերու դէմ կամ ընդհանրապէս իրաւական քննարկում, բողոքարկում եւ այլն: Այս պահանջարկին ժողովրդային հիմք տալը տարակուսելի է:

Աւելորդ չ՛ըլլար յիշելը, որ Սահմանադրութեան նախաբանի յղումը Անկախութեան հռչակագիրին ինչո՞ւ կ՛ուզեն վերացնել իշխանութիւնները: Այնտեղ կան իրաւադրոյթներ, որոնք «կը խանգարեն» հարեւաններու հետ յարաբերութիւններու հաստատման գործընթացը: Փաշինեանի պատկերացումով Հայաստանի Հանրապետութիւնը չի կրնար կայանալ, եթէ պահպանուին այդ դրոյթները: Այսպէս.

Թրքական դասական նախապայմաններու ընդառաջումով կը բացատրուի այդ յղումին դուրս գալը: Իրաւակարգային ջնջումը պետական քաղաքականութենէն դուրս բերում է թէ՛ պատմական արդարութեան վերականգնումը, թէ՛ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացումը եւ թէ՛ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը:

Ազգի բաժանարարութեան վտանգաւոր գիծի սեմին կը դրուինք այսպիսով: Այս մէկը այն բաժանարար գիծն է, որ ազգը կրնայ բաժնել երկուքի: Մէկ կողմէ Ցեղասպանութեան ճանաչումը, միացեալ Հայաստանը առաջադրողներն ու Արցախի ինքնորոշման իրաւունքի հետեւողները, միւս կողմէ այսպէս կոչուած «իրական Հայաստան»-ի կողմնակիցները:

Այս բաժանարարութիւնը Փաշինեանի յայտարարած իրական եւ պատմական Հայաստաններու տարանջատումի փորձն է: Աւելի ճիշդը` այդ տարանջատումի իրաւական ամրագրումը:

Խմբագրական

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930