Նիկոլ Փաշինյանը միջազգային ասպարեզ է դուրս գալիս, բայց ոչ թե երկրի արդյունավետ կառավարման աննախադեպ հաջողություններով, այլ՝ խորհրդարանական գաստրոլներով: ԱԺ ամբիոնից նրա ջղագրգիռ խոսքի ու անկանոն շարժուձեւի վրա «ղժժում» են ոչ միայն հայկական սոցցանցերի օգտատերերը, այլեւ ադրբեջանական ու ռուսական լրատվամիջոցները:
Ինչպես «Հրապարակ»-ին ասում է ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը նաեւ պետական արարողակարգի ծառայության ղեկավարն է եղել ու լավագույնս է տիրապետում պետությունների ղեկավարների վարվելակերպին առնչվող նրբություններին, Փաշինյանը, եթե անգամ ինքը չի ամաչում իրենից, հասկանում է, որ իր փոխարեն ժողովուրդն է ամաչում: Ըստ մեր զրուցակցի, նա քաջ գիտակցում է, թե ինչ է անում, եւ իր վարքագծով ինքն է ստեղծում մի միջավայր, որտեղ, իբրեւ թե, ինքն ադեկվատ չէ: Մելիքյանի խոսքով, սրանից են բխում Փաշինյանի չդադարող մեղադրանքները պետական համակարգի բոլոր օղակներին, կաբինետի անդամներին: «Այդ ջղաձգումները, մարմնի անկանոն շարժումները, ձայնային ելեւէջներն ընդհանրապես հարիր չեն որեւէ պետության ղեկավարի, եթե իրեն այդպիսին կարող ենք կոչել: Նախ, պետության ղեկավարն առաջին հերթին պետք է առաջնորդվի իր երկրի ազգային շահով: Վարչապետի աթոռը զբաղեցնողը բացարձակապես չի առաջնորդվում ազգային շահով, սա միանշանակ է, աներկբա է, անքննելի է, եթե հիմա մենք բերենք բոլոր արգումենտները, թե ինչու է դա այդպես, մենք չենք տեղավորվի ժամանակի ու օրերի մեջ, այնքան դրանք շատ ու ամենօրյա են: Պետության ղեկավարը պետք է լինի սառնասիրտ, կարողանա ճիշտ խոսել իր ընդդիմախոսների հետ, պատրաստ լինի՝ ընդունել այն քննադատությունները, որոնք ոչ միայն թիրախային են ու անձնապես իրեն են ուղղված, այլեւ հիմնավորված են եւ Հայաստանի անվտանգության համար ֆունդամենտալ նշանակություն ունեն: Պետության ղեկավարը պետք է լինի խելացի, պետք է կարողանա գնահատել ինստիտուտները, ոչ թե ջարդուփշուր անել: Մենք տեսնում ենք, որ տասնամյակներով ստեղծված ինստիտուտները քայքայվում, ջարդուփշուր են արվում: Նա առաջնորդվում է մի պարզ սխեմայով, որ ինքն է փրկիչը, մեսիան, որ իրեն ուղարկել են մեր ժողովրդին փրկելու համար, որին նա բացի պատուհասից ու ջարդից, ոչինչ չի բերել՝ ե՛ւ անվտանգային, ե՛ւ դիվանագիտության, ե՛ւ տնտեսական, ե՛ւ գիտակրթական առումով»,- ասում է Վահագն Մելիքյանը՝ ընդգծելով, որ նման ղեկավարն իրավունք չունի րոպե ավել մնալ պետության ղեկավարի պաշտոնին:
Ըստ մեր զրուցակցի, այլեւս աքսիոմ է՝ Փաշինյանը ձախողված ղեկավար է եւ ձախողված լինելու, տգետ լինելու խոսույթն ինքն անձամբ է ընդունել՝ հայտարարելով, թե 7 տարի մնացել են նույն դասարանում:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: