Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել են Մասյացոտն թեմի առաջնորդարանի 2-րդ հարկի կառուցման և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնման աշխատանքները

Ապրիլ 18,2025 10:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

4 տարի առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արարատի մարզում հիմնադրվեց Մասյացոտն թեմը: Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին ընտրվեց որպես առաջնորդանիստ: Գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ առաջնորդարանի մեկ հարկանի մասնաշենքի տարածքն ընդլայնել:

2024 թվականին Միքայել և Կարեն Վարդանյանները նախաձեռնեցին առաջնորդարանի երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: 2025 թվականի ապրիլին շինարարությունն արդեն ամբողջությամբ ավարտվել է:


Առաջնորդարանի երկհարկանի շենքը կանգուն է, ներսում կատարվել են անհրաժեշտ կահավորման աշխատանքներ, անցկացվել է ջեռուցման և օդորակման համակարգ, արդիականացվել է եկեղեցու լուսավորությունը, կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ:

 

Վարդանյանների ֆինանսավորմամբ, հիմնովին վերակառուցվել և ընդլայնվել է նաև եկեղեցու մոմավառության սրահը, որտեղ տեղադրվել է 12 սրբապատկեր:

Նշված աշխատանքների իրականացման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 161 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930