Իրանագետ Արտյոմ Տոնոյանը տելեգրամյան ալիքում գրում է
Ադրբեջանը 2025-2029թթ. 11,8 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացնելու Արցախի բռնազավթված տարածքների և ենթակառուցվածքների վերականգնման համար:
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ («2025–2029թթ․ միջնաժամկետ բյուջետային պլանավորման նախագիծ»), ըստ որի՝ նշված ժամանակահատվածում (2025-2029) պետական բյուջեից շուրջ 20 միլիարդ մանաթ (11,8 միլիարդ ԱՄՆ դոլար) կուղղվի Արցախից բռնազավթված տարածքների ենթակառուցվածքների վերականգնմանը։
Դա կազմում է հիմնական բյուջետային ծախսերի մոտավորապես 30%-ը։
Կարդացեք նաև
Ընդ որում, նույն նպատակի համար 2021–2024թթ․ արդեն հատկացվել է 17,6 միլիարդ մանաթ (≈10,4 մլրդ ԱՄՆ դոլար):
Գումարային առումով 9 տարվա ընթացքում (2021-2029թթ.) ընթացքում Բաքվի միայն ենթակառուցվածքային ներդրումների ծավալը Արցախից բռնազավթված տարածքներում կազմելու է մոտ 22,2 միլիարդ ԱՄՆ դոլար։