Իշխանական «Խոսնակ» լրատվականի կողմից տևական ժամանակ արցախցիների նկատմամբ ատելության խոսք քարոզելու, տարածելու վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը՝ իրավապահների օրակարգում։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։
Հիշեցնենք, որ իշխանական քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ն տևական ժամանակ է, ինչ արցախցիների նկատմամբ ատելություն է տարածում։ Նախօրեին էլ կրկին հրապարակվել է մի տեսանյութ, որում մի կին հայտարարում է, թե «արցախցիներին գյուլլեն ափսոս ա, որ գյուլլում են, պիտի սենց հողին հավասարցնեն», այնուհետև, շարունակելով ատելության քարոզը, նույն քաղաքացին նշում է, որ «արցախցիներին չպետք է բերեն լցնեն Հայաստան՝ ապականեն, իրենք թուրքի մնացորդ են»։ Այս տեսանյութը ոչ միայն հանրային պարսավանքի է արժանացել, այլև՝ մասնագիտական համայնքի ներկայացուցիչները հրավիրել են իրավապահների ուշադրությունը՝ պահանջելով քրեական պատասխանատվության հարց բարձրացնել։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին՝ քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։
ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաղորդումը ստացել են և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։
Կարդացեք նաև