Լրահոս
Օրվա լրահոսը

«…Քաղաքացի Նոյ Ադամյանը, միտումնավոր կերպով եւ հեռահար նպատակներով իրականացրել է Հայաստանը ավետյաց երկիր դիրքավորելու, Արարատը բիբլիական լեռ հռչակելու, հայերին սին հպարտություն ներշնչելու, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու, նախկիններին արդարացնելու, Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ստոր եւ ազգակործան ծրագիրը». Արմեն Աշոտյան

Ապրիլ 17,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
02:20
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձեւ է» օպերացիան, որի նպատակն էր պարզել, թե նախկիններից ո՞վ է ամենամեղավորը Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի համար։

Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Նիկոլի թվից 5 500 տարի առաջ քաղաքացի Նոյ Լամեհովիչ Ադամյանը, ապօրինի ճանապարհով օդերեւութաբանական զարգացումների մասին ներքին տեղեկություններ ստանալով  «Աստված» կոչվող անհայտ աղբյուրից, առանց Սեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից սահմանված կարգով ձեւակերպված շինարարական թույլտվության իրականացրել է «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցի կառուցումը։

Ավելին, քաղաքացի Նոյ Ադամյանը խարդախությամբ ներ է քաշել եւ «տապան» տիպի  ջրային փոխադրամիջոցում անազատության է մատնել մի շարք կենդանիների, այդ թվում՝ ՀՀ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ հաշվառված կենսաբանական տեսակներից։

Իր ապօրինի  գործողություների ընթացքում Նոյ Ադամյանը դրսեւորել է խտրական գենդերային մոտեցում՝ «տապան» տիպի  ջրային փոխադրամիջոցը տրամադրելով միայն արական եւ իգական սեռի ներկայացուցիչներին։

Տվյալ ապօրինությունները ուղեկցվել են նաեւ հստակ կլանային քաղաքականությամբ, քանզի «տապան» տիպի  ջրային փոխադրամիջոցում տեղեր են հատկացվել բացառապես Նոյի ընտանիքի անդամներին եւ մերձավորներին։

Չունենալով նման փոխադրամիջոց վարելու վարորդական իրավունք՝ քաղաքացի Նոյ Ադամյանն անարգել նավարկել է Համաշխարհային օվկիանոսի ջրերում։

Այս արկածախնդրության ընթացքում, հանցավոր համաձայնության գալով ոմն «ագռավի» եւ «աղունի» հետ, նա որոշել է կայանել «տապան» տիպի  ջրային փոխադրամիջոցը Արարատ լեռան գագաթին, թեպետ արդեն այդ ժամանակ աշխարհում առկա էին շատ ավելի բարձր լեռներ, զորօրինակ՝ Էվերեստը եւ Քիլիմանջարոն։

Սակայն անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացի Նոյ Ադամյանը, միտումնավոր կերպով եւ հեռահար նպատակներով իրականացրել է Հայաստանը ավետյաց երկիր դիրքավորելու, Արարատը բիբլիական լեռ հռչակելու, հայերին սին հպարտություն ներշնչելու, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու, նախկիններին արդարացնելու, Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ստոր եւ ազգակործան ծրագիրը։

Գործով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցություն, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների աշխատակազմեր։

Միջոցներ են ձեռնարկվում «Աստված» մականունով աղբյուրը հայտնաբերելու եւ չեզոքացնելու ուղղությամբ»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930