Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց ԵԱ արծաթե մեդալը

Ապրիլ 17,2025 21:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիշնեւում ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները շարունակում են պայքարը մեդալների համար:

Այսօր Հայաստանն ուներ մեկ մասնակից՝ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ հաջորդաբար բարձրացնելով 150, 155 եւ 158 կիլոգրամները արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Հրում վարժությունում սկսելով 185 կգ-ից՝ Ռաֆիկ Հարությունյանը երկու անգամ ձախողեց մոտեցումները 192 կգ-ին եւ երկամարտի 343 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930