Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկը մեկին նամակ է գրել, ես դատվում եմ: Սենց բա՞ն է լինում. Էդգար Ղազարյան

Ապրիլ 17,2025 19:55

«Եթե այս մեղադրանքով ինձ դատում են, կարող են մի օր էլ ջուր խմելու համար մեղադրանք առաջադրել: Մանավանդ, որ Երեւանում ջուր են խմում, շինուհայրցիները մնում են առանց ջուր: Երեւանում ատամ են լվանում, Շինուհայրում մնում են առանց ջուր: Կարո՞ղ է ջուր խմելը դառնա մեր գլխին փորձանք»,- այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» նիստի  ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

Անդրադառնալով քրեական վարույթը կարճելու վերաբերյալ իր միջնորդությունը չքննարկելու դատարանի այսօրվա որոշմանը՝ Ղազարյանն ասաց. «Ես զարմացած եմ, որ դատարանը նման դիրքորոշում հայտնեց: Որովհետեւ դատարանը Քրեական դատավարության օրենսգրքով հիմա հանդիսանում է վարույթ իրականացնող մարմին: Եթե վարույթ իրականացնող քննիչը ցանկացած պահի կարող է վարույթը կարճել, ուզում եմ հասկանալ՝ դատարանն ինչո՞ւ է  կաշկանդված»:

Անդրադառնալով իր միջնորդության հիմքերին, պարոն Ղազարյանն ընդգծեց, որ հիմքը նախորդ դատական նիստին նիստը նախագահողի հայտնած դիրքորոշումն էր. «Միջնորդություն ենք ներկայացնում, ասում ենք՝ ՍԴ դատավորներին բերեք, ճանաչենք որպես տուժող: Դատարանն ասում է՝ նրանք իրենց համար ֆիզիկական անձինք են, մասնակից չեն այս գործին: Բա եթե իրենք տուժող չեն, ես ինչի՞ եմ մեղադրյալ: Եթե նախորդ նիստում ասում եք՝ նրանք տուժող չեն, նշանակում է՝ այս քրեական գործը գոյություն չունի, խնդրում ենք այդ հիմքով սա կարճեք: Վարույթի հիմքն էլ հանդիսացել է ոչ իրավաչափ փաստաթուղթ: Մեկը մեկին նամակ է գրել, ես դատվում եմ: Սենց բա՞ն է լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930