«Իրավիճակը այս երկու իրերին ԱԺ-ում ներկայացնող առաջին բանը, որ կուզենայի ասել, այն էր, որ անընդհատ թե Նիկոլ Փաշինյանը, թե նրա թիմը աղերսում էր Ադրբեջանից իրենց իշխանության երկարացման հնարավորություն: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ես պատրաստ եմ, ես հնչեցնում եմ ձեր բոլոր ցանկությունները, ձեր բոլոր պահանջները, միայն թե ամեն ինչ արեք, որ ես մնամ իշխանության: Սա էր այս երկու օրվա ամբողջ ուղերձը»,- «Հայելի» ակումբում նշեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Դրա ապացույցներից մեկը հենց իր այն միտքն էր, որ Արցախյան շարժումը սպառնալիք է Հայաստանի համար, եւ Արցախը վնաս էր բերում Հայաստանի ինքնիշխանությանը: Դա Ադրբեջանի պահանջն է, ուրիշ ոչինչ: Ինքն ասում էր՝ 30 տարի իշխանություններն ամեն ինչ արել են միայն Արցախի համար, եւ դա մեծ վտանգ է ստեղծել ու դարձել է պատճառ, որ հայ ժողովուրդն իր երկրի տարածքում լավ չի ապրում…Ադրբեջանի պահանջն է նաեւ հետեւյալը՝ Արցախն այլեւս չենք հիշելու, Ղարաբաղյան շարժումը ջնջելու ենք մեր հիշողությունից եւ սկսելու ենք լավ ապրել: Անընդհատ նրանք ժողովրդին տալիս են այդ միտքը, որ այլեւս մենք Արցախը տվել ենք….
Սիրելի հանրություն, հիմա, երբ Արցախը տվել են, լավ ե՞նք ապրում:Իրենք պետք է հաշվետվություն տային, թե ինչու դեռեւս իրենց խոստացած բարեկեցիկ կյանքը, կյանքի որակի բարձրացումը չունենք, դրա մասին լրիվ մոռացել են: Կառավարության հաշվետվության 2 օրվա քննարկումներում հնչում էր միայն մեկ ուղերձ՝ Ադրբեջան, ձեր պահանջները հիմա մենք կատարում ենք»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ