Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Զաքոյանը՝ Ագրարային համալսարանի ռեկտոր․ կառավարությունը հաստատեց ընտրության արդյունքը

Ապրիլ 17,2025 18:12

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2025 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ՝ Արևիկ Ազիզյանը, Հրաչյա Զաքոյանը, Հայկ Ղազարյանն ու Սոնա Ծառուկյանը: Նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամները: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ՝19 կողմ, 0 դեմ ձայներով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանն ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Հրաչյա Զաքոյանը ներկա էր կառավարության նիստում, նա ասաց, որ աշխատանքը ստանձնել է՝ պատկերացնելով դրա եւ բարդությունը, եւ պատասխանատվությունը։ «Համաձայնել եմ ստանձնել այս պարտավորությունը՝ նաեւ նկատի ունենալով մի շատ կարեւոր հանգամանք, որ Ագրարարային համալսարանն ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում։ Առանց որակյալ մասնագետների՝ դժվար է պատկերացնել կառավարության՝ այդ ոլորտում իրականացվող ծրագրերի լիարժեք արդյունավետությունը։ Հենց այդ նույն պատասխանատվությամբ եւ պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը՝ միեւնույն ժամանակ լիովին տեսնելով բուհի վերափոխման, արդիականացման եւ ներկա ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930