Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը նշանակում է կազմաքանդել մեր պետականության հիմքերը. Էդմոն Մարուքյան

Ապրիլ 17,2025 17:44

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել էր այն խնդրին, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում բարձրացնում է հարց, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանը նշել էր, որ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ունի Սահմանադրության տեքստին պաշտոնական մեկնաբանություն տալու լիազորություն։ Նա ընդգծել էր, որ այդ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության տեքստը, ներառյալ Անկախության հռչակագրին հղումը, չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

Այս ելույթից ուղիղ մեկ օր անց, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, որ իր կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։

Ամեն օր փոփոխվող դիրքորոշումներով հնարավոր չէ բանակցել Ադրբեջանի հետ։
Փաշինյանը կամ պետք է հայտարարի, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ հարցը փակված է, կամ էլ խոստովանի, որ կիսում է ադրբեջանական կողմի մտահոգությունը և պատրաստվում է նրանց պահանջներին համապատասխան նոր Սահմանադրություն ընդունել։
Երրորդ տարբերակ չկա։

Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը նշանակում է ուղղակիորեն խարխլել և կազմաքանդել մեր պետականության հիմքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930