Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն կարդա՛ սա ու «ականջիդ օղ արա». «Սպառնո՞ւմ ես, որ ավելին կարող եք։ Հավատում եմ». Ալեն Սիմոնյանի եւ Քրիստինե Վարդանյանի հեռակա բանավեճը

Ապրիլ 17,2025 17:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրառում էր արել.

«Դաշնակ Քրիստինե Վարդանյանի հայրենասիրության տեսությունն է.

ասում է՝

ի՞նչ, Ալեն Սիմոնյանը Հովհաննես Քաջազնունի՞ն է, որի որդին զոհվել է հանուն անկախության:

Հաջորդ նախադասությամբ՝

մարդը Լիբանանը, Կանադան թողել, եկել է, հայրենիքում է ապրում, ու դուք մեղադրում եք, որ 4 տղաները ազատված են բանակից )))

Ուրեմն կարդա՛ սա ու «ականջիդ օղ արա», որ այլևս ոչ մեկի երեխան չպետք է զոհվի և հերոսությունը զոհասեղան տանելը չէ, այլ այդ զոհը բացառելն է!

որ հերոսությունը ուրիշների երեխաների զոհվելու մասին ամբիոնից խոսալը չէ, երբ գիտես, որ գլուխդ չեն տալու զուգարանակոնքին ու սպանեն, այլ նման բանը արածի ցուցակով հանուն պաշտոնի լեզուն կուլ տալը չէ, այլ դա արածին պատասխանի կանչելն է: Հիշիր, որ հերոսությունը հայի համար Լիբանանից Հայաստան վերադառնալը չէ, այլ 4 տղաներիդ և քո ծառայությունը հայրենիքին մատուցելն է, այլ ոչ թե Կասկադի սրճարաններում սուրճ խմելիս հայրենասիրություն խաղալն է և անկախ երկրի ղեկավարների հասցեին ընտանիքի ներկայությամբ վիրավորանքներ բղավելն է՝ կրկին վստահ լինելով, որ գլուխդ չեն ջարդի:

Ու, հիշի՛ր, որ հայրենասիրությունն ամբիոնից սուտ խոսելը չէ, որ կողքից գովեն, դա թմրամոլության պես բան է՝ շատ կարճ, հաճելի է, հետո պարզվում է, որ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ, որ շուրջդ նայես, օրինակները շատ են:

Ես ոչ Քաջազնունին եմ, ոչ այլ մեկը, բայց վստահ եմ, որ այսուհետ կոնկրետ դու իմ անունն ավելի երկար ես հիշելու, քան իրենը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Ալեն Սիմոնյանին:

«Ի՞նչ պիտի անես, էլի…

Ուզում եմ հասկանալ, ինչի՞ մասին է սպառնալիքդ։

Սպառնո՞ւմ ես ֆեյքերի արշավ կազմակերպել։ Արդեն արել եք։

Սպառնո՞ւմ ես սուտ տեղեկություններ տարածել։ Արդեն արել եք։

Սպառնո՞ւմ ես ամբիոնից պիտակավորել ու թիրախավորել։ Արդեն արել եք։

Սպառնո՞ւմ ես կեղծ գործով կալանավորել։ Իմ նկատմամբ դեռ չեք արել, բայց փորձ ունեք, կարող եք անել։

Հիմա ասածդ ի՞նչ է, ինչ ես սպառնում անել։

Անձնապես ինձ ամենամեծ վնասն արդեն տվել եք՝ զրկելով ինձ համար կարևոր արժեքներից։

Սպառնո՞ւմ ես, որ ավելին կարող եք։ Հավատում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930