«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Ընդամենը մեկ տարի ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար եղած անձը, ում ակնհայտորեն լավ աշխատելու համար չէ, որ գործից ազատել են, գնահատական է հնչեցրել մինչև 2018-ը ոլորտում եղած վիճակի մասին:
Երևի ԱԺ մթնոլորտը կամ կոնկրետ ՔՊ խմբակցության անդամ լինելու կարգավիճակն է դրդում՝ անտեսել համակարգի ֆունդամենտը և իր ուժին համահունչ ուրանալու անցյալը:
Մեկը ռազմական ինստիտուտը գաղութի հետ է համեմատում, մեկը՝ ընդհանրապես իրեն հայտնի կենդանու տեղը դնելով, ասում է՝ մինչև 2018 բան չի եղել: Սրանց թողնես՝ կհամոզեն, որ 3-րդ հանրապետությունն առհասարակ 2018-ին է հռչակվել, իսկ Արցախը գոյություն չի էլ ունեցել:
Սրանց կարգախոսն է՝ ուրանալ և ոչնչացնել:
Կարդացեք նաև