Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար

Ապրիլ 17,2025 17:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկերն» է: Էքսպոյի շրջանակում Ակբա Լիզինգը կներկայացնի լիզինգային շուկայի լավագույն առաջարկները։

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը համարվող փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ տնտեսվարողների ու ֆերմերների համար Ակբա Լիզինգը երկարաժամկետ և հուսալի գործընկեր է. ընկերությունը միայն վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ է ներդրել Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Ակբա Լիզինգը վերջին հինգ տարիների ընթացքում եռապատկել է կնքված պայմանագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտադրական հզորությունների ընդլայնմանը։

Ակբա Լիզինգն ակտիվորեն ֆինանսավորում է նաև «կանաչ» նախագծերը՝ Հայաստանում խթանելով էներգաարդյունավետ և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված լուծումների ներդրումն ու տարածումը:

Միայն նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 17.3 միլիարդ ՀՀ դրամի «կանաչ» նախագծերի ֆինանսավորում՝ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո գրանցելով բարձր արդյունքներ։ «Կանաչ» նախագծերի շրջանակում լիզինգի պորտֆելը կազմում է 42.53 միլիարդ ՀՀ դրամ, ինչը Ակբա Լիզինգի գործող լիզինգի պորտֆելի ավելի քան 43%–ն է։

Ստեղծման առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում պահելով նորարարական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը՝ Ակբա Լիզինգը նշանակալի ներդրում ունի Հայաստանի գյուղատնտեսական պարկի թարմացման գործում։ Ընկերությունը շարունակում է ֆինանսավորել ժամանակակից տեխնիկայի և մեքենաների ձեռքբերումը՝ նպաստելով ոլորտի արդյունավետության և մրցունակության բարձրացմանը։

2024-ի ավարտին Ակբա Լիզինգի լիզինգային պորտֆելի և ֆինանսավորված, բայց ճանապարհին գտնվող գույքերի հանրագումարը կազմել է շուրջ 120 միլիարդ ՀՀ դրամ։

Ակբա Լիզինգը վարկային կազմակերպությունների շրջանում առաջին հարկատուն է։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

 

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930