Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՍԴ որոշման հրապարակված եզրափակիչ մասի, այսուհետ ենթադրաբար ապօրինի գույքը պետք է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ. Գոհար Մելոյան

Ապրիլ 17,2025 17:04

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի ապրիլի 16-ին ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որի արդյունքում ներդրվող ինստիտուտն ակնհայտ հակասահմանադրականության խնդիր ուներ, օրենքն էլ՝ հակաիրավական ու խնդրահարույց տարրեր:

Արդյունքում՝ հարուցվել են 100-ից ավելի հայցեր։

Պրակտիկայում մեր ԱՄԵՆԱՄԵԾ խնդիրն այն էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր, դիցուք՝ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2014-2015 թթ., բայց նրանից ուզում էին բռնագանձել գույք, որը վերջինս ձեռք էր բերել, օրինակ՝ 1995 կամ 2003 թվականներին, ու այդ գույքը որեւէ կապ չուներ հանցագործության դեպքի հետ։

Ըստ՝ ՍԴ որոշման հրապարակված եզրափակիչ մասի, այսուհետ՝ ենթադրաբար ապօրինի գույքը ՊԵՏՔ Է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ։

ՍԴՈ 1776 որոշումը ԴԵՌ պետք է հրապարակվի, հասանելի է միայն եզրափակիչ մասը, ԲԱՅՑ ակնհայտ է, որ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՒ Է ԱՅՍ ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930