Armlur-ը կապ հաստատեց Վահագն Թևոսյանի հետ՝ հասկանալու համար, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել․
«Վարչապետը որոշումը կայացրել է իմ դիմումի համաձայն։ Բանն այն է, որ կառավարությունն առաջիկայում պլանավորում է նախաձեռնել հանրօգուտ մեդիաբովանդակության խթանման մի նախագիծ և ես շատ հետաքրքրված եմ իմ մասնակցությունը բերել այդ ծրագրի առաջխաղացմանը։ Իմ կարգավիճկաը դեռևս քննարկման մեջ է։ Պարզապես ես չէի կարող այդ նախագծին ներգրավվել հենց սկզբնական փուլում՝ առանց հրաժարական ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս խորհրդի անդամին զբաղվել այդ գործունեությամբ՝ դրա համար հրաժարականի դիմում եմ ներկայացրել»,-ասաց նա։
Սոնա Գրիգորյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: