ՀՀ ԷՆ զբոսաշրջային կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2025 թ.-ի մարտին Հայաստան այցելել է 129,887 զբոսաշրջիկ։
Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝
2024թ․ մարտին՝ 152,865։
2025 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37 %), Վրաստանից (15%) և Իրանից (9%):
Կարդացեք նաև
Զբոսաշրջային կոմիտեն ներկայացրել է նաև 2025 թ․ հունվար-մարտին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․
🔁 Կրկնվող զբոսաշրջային այցելություններ
⏱️ Միջին այցի տևողություն
⏳ Մինչև 24 ժամ այցելություններ
🛂 ՀՀ սահմանային անցման կետերով այցելություններ՝ ըստ քաղաքացիության
👥 Ինչպես նաև ըստ տարիքային խմբերի՝ Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցված երկրները: