Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարամյա հայկական Արցախն ուրացող-հանձնողները խոսում են իրենց «ձեռքբերումներից». Արտակ Զաքարյան

Ապրիլ 17,2025 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր երկրի ողբերգության հերթական ցուցադրությունն այսօր ԱԺ ամբիոնի մոտ էր: Դավադրության մեջ մեղադրվողները, հազարամյա հայկական Արցախն ուրացող-հանձնողները, հրահրված ավանտյուրիստական պատերազմում 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհողները, 200 ք/կմ-ից ավելի տարածք օկուպացիայի հանձնողները, սահմանազատումով ՀՀ (ՀՍՍՀ) տարածքները թշնամուն օտարողները, երկիրը շուրջ 13 մլրդ դոլարի ընդհանուր պարտքի շեմին հասցնողները խոսում են իրենց «ձեռքբերումներից»…

Եվ սրանք «Սերժ Սարգսյան են մերժել», ազգային պետություն են մերժել, հաղթանակներ են մերժել, անվտանգություն ու արժանապատվություն են մերժել, ազատամարտի սխրանք են մերժել, հարգանք-պատիվն են մերժել, իրենք իրենց են մերժել…

2018թ-ին պարտվել ու մերժվել է մեր ողջ գիտակից ժողովուրդը՝ բացի ՔՊ կոչվող կապիտուլյանտներից և ուտելու համար ապրող անգիտակից հատվածից: Հայաստանի ներսում առ այսօր հաղթում է արտաքին թշնամին՝ մերժելով նաև մեր ժողովրդի ապագան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930