Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը և
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները, ինչպես նաև շեշտադրել քաղհասարակության կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը։
➡️ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նիդերլանդների հելսինկյան կոմիետի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրային համագործակցությունները, Հայաստանում քաղհասարակության կազմակերպությունների դերը, խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները։
➡️ Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների, իրազեկման աշխատանքների, ուսումնաճանաչողական այցերի նշանակությանը և շարունակականության անհրաժեշտությանը։
Կարդացեք նաև
➡️ Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները:
➡️ Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամություն են հայտնել։
Մարդու իրավունքների պաշտպան