Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ «պադավատապետությունից» խոսում է, թող ձեզ նայի, մենք այլեւս չունենք, դուք՝ ունեք». Սիսակ Գաբրիելյանը՝ Սեյրան Օհանյանին

Ապրիլ 17,2025 13:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խոսում եք «պադավատապետությունից»․ այս տարվա հունվարի 1-ից, մենք, որպես հանձնաժողով, այլեւս մեքենա չունենք։ Ձեր խմբակցության ղեկավարը՝ իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ պահին հրաժարվեք էդ «պադավատից», ես երաշխավորում եմ՝ տարեկան տրանսպորտի փաթեթ ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղը։ Մենք այլեւս չունենք, դուք ունեք եւ կամ ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ «պադավատապետությունից» խոսում է, թող ձեզ նայի, մենք այլեւս չունենք, դուք՝ ունեք։ Հրաժարվեք։ Դուք նաեւ նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, մի քիչ էլ զեղչեր՝ կառնենք»,- խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների քննադատություններին։

Քրիստինե Վարդանյանը խոսել էր թանկացումներից։ Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց՝ գները, այո բարձրացել են, բայց քաղաքացիների միջին աշխատավարձը 170 հազարից դարձել է 270 հազար դրամ եւ առաջարկեց՝ որ պահից որ «Հայաստան» խմբակցության անդամը համաձայնի իրեն տալ իր աշխատավարձի ավելացած 450 հազար դրամը, երաշխավորում է նրանց ամբողջ ամիս մակարոնով ապահովել․ «Պետք ա՝ հետը կետչուպ էլ կտամ, եթե պեստոյով եք ուզում, պեստո էլ կառնեմ»։

«Այս պետությունը չի կարող լինել երշիկի ու հարկ տալու մասին, այս պետությունը հայկական ինքնության մասին է լինելու»,- Քրիստինե Վարդանյանի այս դիտարկմանն էլ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց․ «Տիկին Վարդանյան, երբ Ազգային ակադեմիական թատրոնի մոտով անցնում եք եւ տեսնում եք, որ ներքնահարկը գիշերային ակումբ-ստրիպտիզ եք տվել, վաճառել հա՞, այսինքն` երշիկի մասին չէր, բայց ստրիպտիզի մասին էր հա՞ պետությունը։ Հետո գալ՝ այստեղ ասել՝ ազգային բառը հանում են, ազգային բառը չենք հանում է, ստրիպտիզն ենք հանում օպերայից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց նաեւ Էլինար Վարդանյանին, մեջբերումներ արեց Քաջազնունուց, որը քննադատել էր ՌԴ-ին, հակապետական քարոզի մեջ մեղադրելով իր ժամանակակիցներին ու իշխանական էլիտային՝ ասելով, որ երեկվա հարսանիքավորները այսօր նստած են «Արեւմտյան Հայաստանի շիրիմի առաջ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930